20/09/2010 13:52
Նոր հեծանվահրապարակը կշահագործվի 2010 թ.հուլիսի վերջին
«Նոր հեծանվահրապարակում աշխատանքները շատ արագ տեմպերով ընթանում են, և հուսով ենք, որ հաջորդ տարի հուլիսի վերջին մի հիասքանչ ու արտասովոր կառույց տալ Հայաստանին»,- այսօր Երևանում «Պիացա Գրանդե» համալիրի հանդիսավոր բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց կառուցապատող «Ռենկո» հոլդինգի գլխավոր տնօրեն Ջովանի Ռուբինին:
Հիշեցնենք, որ Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում գտնվող 2 հա տարածքում կառուցվում է ավելի քան 3200 հանդիսատեսի համար նախատեսված հեծանվահրապարակ: Այն կունենա 250 մ երկարությամբ շրջագիծ, որի վազքային գոտու լայնությունը կազմում է 7 մ: Տարածքում երկայնական առանցքով կտեղադրվի հեծանվահրապարակին պատկանող կառույցը` բոլոր հարմարություններով: Նախագծի ներդրումային կապիտալը կազմում է 6 միլիարդ դրամ: Շինարարական աշխատանքների համար սահմանված է երկու տարի ժամկետ:
Ջ. Ռուբինին հայտնեց, որ նոր հեծանվահրապարակի շինարարության ավարտից հետո հին հեծանվահրապարակի տեղում նոր շինարարություն կիրականացվի:
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հավաստեց, որ սա մեր տարածաշրջանի ամենալավ հեծանվահրապարակն է լինելու, որտեղ, բացի հեծանվորդներից, կկարողանան մարզվել նաև այլ սպորտաձևերով զբաղվող երեխաներ:
«Մենք պետք է լինենք հույսերով, որ ինչ արվում է այսօր, արվում է երեխաների համար, իսկ այդ հեծանվահրապարակը ամենամեծ նվերն է լինելու մեր երխաներին»,- ասաց Գ. Բեգլարյանը: