20/09/2010 10:12
Սահակաշվիլին մեկնել է ԱՄՆ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ կմասնակցի Բրաք Օբամայի կողմից կազմակերպած` ՄԱԿ Գերագույն ասամբլեայի անդամների ընդունելությանը:
Ինչպես հաղորդում է «Թրենդ»-ը, Վրաստանի նախագահը ելույթ կունենա Գերագույն ասամբլեայի առջև սեպտեմբերի 23-ին:
Բացի այդ, Սահակաշվիլին դասախոսությամբ հանդես կգա Նյու-Յորքի համալսարանում:
Սպասվում են նաև երկկողմ հանդիպումներ Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկների ղեկավարների հետ: