20/09/2010 09:43
Առնվազն 40 Տաջիկստանի ՊՆ զինծառայող է սպանվել
Առնվազն 40 Տաջիկստանի ՊՆ զինծառայող է սպանվել, այդ թվում` 5 սպա: Վիրավորների թիվը գերազանցում է 10-ը: Միջադեպը` զինված հարձակումը, տեղի է ունեցել երկրի արևելքում կիրակի օրը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով տեղական «Ազիա-պլյուս» գործակալությանը, 75 զինծառայողներից բաղկացած շարասյունը կիրակի օրը ուղևորվել է դեպի Ռաշտի խմբի շրջաններ (Դուշանբեից 180 կմ դեպի արևելք)` առանձնհատուկ վտանգ ներկայացնող հանցագործներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով, որոնք փախուստի են դիմել ազգային անվտանգության պետական կոմիտեի մեկուսարանից օգոստոսի 23-ին:
Նավոբոդ բնակավայրի և Կամարոբ կիրճի մերձակայքում զինծառայողները դարձել են անհայտ խմբավորման հրաձգության թիրախը: