20/09/2010 09:25
Թուրքիայում այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները
Թուրքիայում մասսայական բողոքի ցույցեր են անցկացվել` ի պատասխան ԱՄՆ-ում Ղուրանի այրման փաստերին: Հազարավոր մարդիկ դուրս են եկել երկրի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիրի փողոցներ: Որպես բողոքի արտահայտում նրանք այրել են ամերիկյան և իսրայելական դրոշները: Այս մասին հաղորդում է Ասսոշիեյթիդ պրեսս-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին:
Նմանատիպ ակցիա, որին մասնակցել է շուրջ 200 մարդ, անց է կացվել նաև Ստամբուլում:
Հիշեցնենք, որ մահմեդական աշխարհի մոտ բողոքի մեծ ալիք է առաջացել ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության օրը Ղուրանի այրման կապակցությամբ: Ղուրանն այրելու առաջարկն արել էր հոգևորական Թերի Ջոնսը, սակայն գաղափարն իրագործել են այլ հոգևորականներ: