21/09/2010 10:14
Իսրայելի նախագահը չի ցանկացել հանդիպել Գյուլի հետ
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա այն պատճառով, որ իսրայելական կողմը չի ցանկանում ներողություն խնդրել մայիսին «Խաղաղության նավախմբի» գրոհի համար: Այս մասին հաղորդում է «Գլավրեդը»` հղելով Բի-բի-սի-ին:
Թուրքական կողմը, որն ըստ որոշ տվյալների, հանդիպման նախաձեռնողն էր, այլ պատճառներ է նշում` աշխատանքային օրակարգի հագեցած լինելը: