21/09/2010 10:53
Յուրի Լուժկովը իր ծննդյան օրը նշելու է Ավստրիայում
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն ավստրիական Կիցբյուլեում այսօր ընտանեկան միջավայրում նշելու է իր ծննդյան 74-րդ ամյակը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը` վկայակոչելով քաղաքապետարանին:
Ըստ գործակալության աղբյուրի, Լուժկովն արդեն մի քանի տարի է, ինչ իր ծննդյան օրը տոնում է հայրենիքից հեռու: «Վերջին տարիներին քաղաքապետը վերցնում է արձակուրդ և մեկնում Մոսկվայից 5-7 օրով, այս տարին ևս բացառություն չէ», - ասել է աղբյուրը: