21/09/2010 11:02
Պան Գի Մունը դիմել է Իսրայելին բնակավայրերի շինարարության առիթով
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Իսրայելին երկարացնել շրջափակված պաղեստինյան տարածքներում բնակավայրերի շինարարության դադարը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ հազարամյակի զարգացումների նպատակների ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում միջազգային հանրության վարչակազմի ղեկավարի և Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հանդիպման ընթացքում Պան Գի Մունն ընդգծել է բնակեցման շինարարության դադարի երկարացման և ընդլայնման կարևորությունը»:
Նաև նշվել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Իսրայելի ղեկավարը «համաձայնել են տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժետության և բանակցությունների հաջող անցկացման մթնոլորտ ստեղծելու շուրջ»:
Պերեսի հետ հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «բանակցությունները հանդիսանում են այն միակ ճանապարհը, որը վերջնականապես կլուծի առկա խնդիրների կարգավիճակը և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումը»: