22/09/2010 14:34
Հայերն ու ադրբեջանցիները կհանդիպեն ՀԿՍՀԿ ծրագրի շրջանակներում
Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունների (ՍՀԿ) մշակման և կատարելագործման ծրագրի շրջանակներում տարին մեկ անգամ տեղի կունենան հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Մալենթյանը:
«Հայաստանի ներկայացուցիչներն ադրբեջանցի իրենց գործընկերներին հանդիպելու են տարվա մեջ մեկ անգամ, երբ որ Վրաստանում ծրագրի ղեկավարող խորհրդի նիստ տեղի կունենա: Իսկ այս հանդիպումից բացի հայ և ադրբեջանցի գործընկերները սահմանային հարցերով համագործկության եզրեր գրեթե չեն ունենալու»,- ասաց բանախոսը:
Ըստ Գրիգոր Մալենթյանի` ՀԿՍՀԿ ծրագիրը շատ պրագմատիկ մակարդակով է ստեղծված, քանի որ երկկողմանի համագործակցությունը նախատեված է Հայաստանի և Վրաստանի, ինչպես նաև` Վրաստանի և Ադրբեջանի միջև` առանձին-առանձին:
Նշենք, որ ՀԿՍՀԿ ծրագիրը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ և կազմում է շուրջ 1,4 մլն եվրո: Ծրագրի նպատակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում սահմանների համալիր կառավարման սկզբունքների գործնական աշխատակարգերի ներդրումն է, ինչպես նաև ներգերատեսչական, միջգերատեսչական և միջազգային համագործակցության ընդլայնումն ու զարգացումը` մասնավորապես, Հարավային Կովկասի երկրների ԵՄ անդամ-պետույթունների և միջազգային կառույցների միջև: