22/09/2010 09:23
ԱՀԿ. Հայաստանում սպանությունների ամենացածր ցուցանիշն է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակը հրապարակել է կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց` բռնի մահացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում, Գերմանիայում և Ավստրիայում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
Սպանությունների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ռուսաստանում, Ալբանիայում, Ղազախստանում և Արևելյան Եվրոպայի ևս մի շարք երկրներում:
Յուրաքանչյուր օր Եվրոպայում բռնության հետևանքով զոհվում է 40 մարդ` 10-ից 29 տարեկան հասակում: Տարեկան այդ թիվը կազմում է ավելի քան 15 հազար մարդ:
Կազմակերպության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սպանությունների շուրջ 40 տոկոսը դանակահարություններն են:
Փորձագետները պարզել են, որ զոհերի 80 տոկոսը արական սեռի ներկայացուցիչներն են: