22/09/2010 10:28
Ահմադինեժադին կառաջարկեն վերադառնալ բանակցությունների
Այսօր Նյու-Յորքում վեց երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ կքննարկեն Իրանի հանդեպ պատժամիջոցների արդյունավետությունը:
Սպասվում է, որ ԱՄՆ, ՌԴ, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները Իրանի նախագահին կառաջարկեն վերադառնալ միջուկային խնդրի շուրջ բանակցություններին:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսաստանյան ծառայության հաղորդմամբ` ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին նշել է, որ Վաշինգտոնը հետաքրքրված է Իրանի հետ կառուցողական եկխոսություն վարելու հարցում: