22/09/2010 14:47
ՀՀԿ-ն չի փորձում թուլացնել «Բարգավաճ Հայաստանին»
«Եթե մենք իսկապես փորձեինք քայլեր ձեռնարկել ԲՀԿ-ն թուլացնելու համար, ապա ԲՀԿ-ն իսկապես կթուլանար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` ավելացնելով, սակայն, որ ԲՀԿ-ն իրենց կոալիցիոն գործընկերն է, և իրենք նման բան թուլյ չեն տա, «դրանք ընդամենը մանր-մունր խոսակցություններ են, որը լինում է ցանկացած կոալիցիայում»:
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանի հրաժարականին, ով, ի դեպ, ԲՀԿ-ական է, Ռ.Զոհրաբյանն ասաց, որ փոխխոսնակի պաշտոնն իրենց քվոտայով է և ԲՀԿ-ն իրավունք ուներ փոխելու:
«Թե ով կլինի թեկնածու, չեմ կարող ասել: Կարծում եմ, մոտակա քառօրյայում այդ հարցը կդրվի քվեարկության։ Իրենք ում էլ առաջադրեն, մենք կողմ ենք լինելու, քանի որ դա իրենց քվոտան է»,- ընդգծեց Ռազմիկ Զոհրաբյանը: