23/09/2010 09:57
Աբխազիայի փոխնախագահի նկատմամբ մահափորձ է իրականացվել
Աբխազիայի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբայի տան ուղղությամբ նռնականետից կրակ է արձակվել, որի հետևանքով փոխնախագահը վնասվածքներ է ստացել ձեռքի և ոտքի հատվածում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Աբխազիայի ՆԳ նախարարի առաջին տեղակալ Ռամին Գաբլայային:
Սա արդեն Անկվաբայի հանդեպ չորրորդ մահափորձն է:
Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հայտարարել է, որ մահափորձն ուղղված է հանրապետությունում իրավիճակի ապակայունացմանը:
«Այժմ Ալեքսանդր Անկվաբայի կյանքին վտանգ չի սպառնում: Դժվարունում եմ ասել, թե ով է կանգնած հանցագործության հետևում», - Ինտերֆաքսի փոխանցմամբ, ասել է Բաղապշը և հավաստիացրել, որ շուտով կպարզվի, թե ով է եղել պատվիրատուն: