23/09/2010 13:05
Հայ պատանիները թուրքերին զիջեցին 0:3 հաշվով
Իսլանդիայում մեկնարկել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի առաջնության ընտրական փուլը: Հայաստանի հավաքականը մեկնարկային տուրում մրցակցեց ֆավորիտի կարգավիճակ ունեցող Թուրքիայի ընտրանու հետ և, ցավոք, պարտվեց 0:3 հաշվով: Առաջին կեսում մրցակցին միայն մեկ անգամ հաջողվեց հաջողության հասնել. 15-րդ րոպեին աչքի ընկավ Օկայ Յոքուշլուն: Իբրահիմ Յլմազը 69-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը, իսկ հանդիպման վերջակետը 73-րդ րոպեին դրեց 8 րոպե առաջ փոխարինման մտած Օկան Դենիզը:
Մյուս խաղում Չեխիայի մինչև 17 տարեկանների թիմը 4:2 հաշվով առավելության հասավ տանտերերի հավաքականի նկատմամբ:
Երկրորդ տուրում Հայաստանի ընտրանին, որի գլխավոր մարզիչն է Սուրեն Չախալյանը, վաղը կմրցակցի Չեխիայի հասակակիցների հետ: