23/09/2010 10:20
Ադրբեջանական կողմից արձակվել է 444-ից ավելի փամփուշտ
Սեպտեմբերի 20-21-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 85 դեպք։
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 444-ից ավելի փամփուշտ:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: