23/09/2010 11:23
ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները մի շարք սուր հարցեր կքննարկեն
ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում այսօր Նյու-Յորքում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն միջազգային հանրությանը հուզող մի շարք սուր հարցեր:
«МИР» հեռուստատեսության տեղեկացմամբ`ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ռուսաստանյան կողմը մտադիր է հասնել փախստականների վերաբերյալ Վրաստանի բանաձևի փոփոխությանը, քանի որ գործող փաստաթուղթը չի տալիս Կովկասում գոյություն ունեցեղ իրավիճակի օբյեկտիվ գնահատականը:
Արտգործնախարարները կքննարկեն նաև Ղրղզստանում անվտանգության ապահովման հարցը: ՀԱՊԿ-ը պատրաստակամություն է հայտնել աջակցել Բիշքեքին` երկրում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ: Այդ երկիր ուղղարկվելու է նաև հատուկ տեխնիկա: ՀԱՊԿ անդամ-երկրները պատրաստակամություն են հայտնել անցկացնել մի շարք միջոցառումներ, որոնք տեղի կունենան նաև թմրանյութների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում: