23/09/2010 09:42
Նյու-Յորքում կայացել է Գյուլ-Ահմադինեժադ հանդիպումը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Նյու-Յորքում անցկացվող ՄԱԿ Գերագույն ասամբլեայի 65-րդ նստաշրջանի շրջանակներում նախօրեին հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահդմադինեժադի հետ:
Ինչպես հաղորդում է Թրենդ-ը, վկայակոչելով Cihan գործակալությանը, հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ ղեկավարի աշխատասենյակում` Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուի ներկայությամբ:
Այնուհետև, ըստ աղբյուրի, Գյուլը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Դերվիշ Էրողլուի հետ:
Երկու հանդիպումներն էլ անցել են փակ դռների հետևում: