23/09/2010 12:54
Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Քիշնև
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի սեպտեմբերի 28-29-ը Քիշնևում (Մոլդովայի հանրապետություն) կայանալիք կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով Անկախ պետությունների համագործակցության Համակարգող խորհրդի 16-րդ նիստին:
Նախարար Մ.Վարդանյանը համակարգող խորհրդի փոխնախագահն է և նիստի ընթացքում հանդես կգա զեկույցով:
Ինչպես հայտնում է տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղարը, համակարգող խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են տեղեկատվայնացման բնագավառին առնչվող մի շարք կարևոր հարցեր:
Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Մոլդովայի հանրապետության առաջատար դիրքը ԱՊՀ տարածքում` նախատեսվում է նաև նախարար Մ.Վարդանյանի հանդիպումը Մոլդովայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ոլորտի զարգացման Մոլդովայի փորձի լավագույն օրինակները: