23/09/2010 11:34
Իսրայելի վարչապետը քննադատել է Քլինթոնի ասածը
Իսրայելի կառավարության ղեկավար Բինյամին Նեթանյահուն ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ասածի վերաբերյալ, որն առնչվում է Իսրայելում գտնվող ռուսալեզու ներգաղթածներին և նրանց կատարած դերին հրեական պետության քաղաքականությունում: Այս մասին տեղեկացնում է Գազետա.ռու-ն:
Բիլ Քլինթոնը, մասնավորապես, ասել է, որ «մեծ թվով ռուսալեզու հայրենադարձների երեխաները և ներգաղթածները ծառայում են Իսրայելի բանակում, և այդ մարդիկ են հիմնական ուժը, ովքեր դեմ են հողի բաժանմանը: Սա այլ Իսրայել է, որտեղ իսրայելացիների 16 տոկոսը խոսում է ռուսերեն»:
«Որպես Իսրայելի վաղեմի բարեկամ, Քլինթոնը պետք է իմանար, որ նախկին Խորհրդային Միությունից արտագաղթածները հսկայական ներդրում են կատարել Իսրայելի զարգացման, ամրապնդման և նրա զինված ուժերի համար»,- ասել է Իսրայելի վարչապետը»»: