23/09/2010 09:35
Սպիտակ տունը ողջունել է Իրանին Ս-300-ի վաճառքի արգելքը
Սպիտակ տունը ողջունել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով Իրանին Ս-300 համակարգերի վաճառքի արգելքը:
«Սպիտակ տունը ջերմորեն ողջունում է Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի կողմից ստորագրված հրամանագիրը` Իրանին Ս-300 համակարգերի մատակարարումն արգելելու մասին», - ըստ Ինտերֆաքսի, Սպիտակ տան արձագանքն է փոխանցել ԱՄՆ Անվտանգության խորհրդի մամլո քարտուղար Մայկ Համերը:
Նշելով, որ Մեդվեդևի քայլն ուղղված է Իրանի կողմից միջազգային պատրավորությունները կատարելուն` ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը հավելել է. «Մենք` ՌԴ-ի և Իրանի հարցով «վեցնյակի» մյուս գործընկերների հետ, հետևողական ենք իրանական միջուկային խնդրի շուրջ` բանակցությունների միջոցով համաձայնեցված որոշում գտնելու հարցում»:
Համերը նաև նշել է, որ ՌԴ նախագահի որոշումը արտացոլում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը` հանուն ընդհանուր շահերի և գլոբալ անվտանգության: