24/09/2010 10:40
Կքննարկվեն ՀՀ ԱՕ հարկային օրենսդրության փոփոխությունները
Սեպտեմբերի 25-26-ը Ծաղկաձորում տեղի կունենա «Գործարարության աջակցության հիմնահարցերը» թեմայով սեմինար-խորհրդակցություն, որը կազմակերպում են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Գործարար կանանց աջակցման բիզնես-կենտրոն հիմնադրամը և «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ՍՊԸ-ն:
Ինչպես Aysor-ին հայտնեցին ՀՀ ԱԱՊ-ից, սեմինարի ընթացքում քննարկվելու են ՀՀ աշխատանքային օրենսգրքի հարկային օրենսդրության փոփոխությունները և լրացումները, կիրառման առանձնահատկությունները: Ընկերությունները հնարավորություն կունենան կլոր սեղանի շուրջ ներկայացնելու իրենց գործունեությունը:
Սեմինարին կմասնակցեն ԱԺ պատգամավոր, ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, ԱԱՊ նախագահության անդամներ և մի շարք գործարարներ: