24/09/2010 18:10
Լևոն Արոնյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին
Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատային համաշխարհային Օլիմպիադայի չորրորդ տուրում Հայաստանի ընտրանին կրկին վերելքով հանդես եկավ` 2,5:1,5 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի երրորդ թիմի նկատմամբ: Այս մրցակցությունում վճռորոշն առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանի հաղթանակն էր: Հայ գրոսմայստերն սպիտակներով պարտության մատնեց Դմիտրի Յակովենկոյին: Վլադիմիր Հակոբյան-Ալեքսանդր Մոտիլյով, Գաբրիել Սարգսյան-Սերգեյ Ռուբլևսկի, Արման Փաշիկյան-Նիկոլայ Կաբանով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: