25/09/2010 12:21
Լուկաշենկոն կմասնակցի Բելառուսի նախագահական ընտրություններին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ` երկրի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու նպատակով:
Ինչպես հայտնում է Deutshe Welle-ն, նախօրեին Բելառուսի ԿԸՀ-ն ավարտել է նախագահական ընտրությունների թեկնածուների հայտերի ընդունումը:
Բելառուսի խորհրդարանի սեպտեմբերի 14-ի որոշման համաձայն, երկրում նախագահական ընտրությունների օր է նշանակվել դեկտեմբերի 19-ը: