27/09/2010 11:15
Կբացվի «ԱրԲե» հայ-բելառուսական առևտրի տուն
«Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսայան միջկառավարական հաձնաժողովի ութերորդ համատեղ նիստը զգալիորեն կխթանի Հայաստանի և Բելառուսի միջև գործարար, մշակութային, գիտական և, իհարկե, ջերմ բարեկամական կապերը»,- ասյօր Երևանում մեկնարկած տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի համանախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Նախարարը հատուկ ընդգծեց Բելառուսում հայկական կոնյակի արտադրության հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքը և հեռանկարները, ինչպես նաև այս նիստի շրջանակներում «ԱրԲե» հայ-բելառուսական առևտրի տան բացումը, որը կհանդիսանա հայկական շուկա բելառուսական արտադրանքի մուտքի հիմնական միջոց:
«Հուսով եմ, որ հանձնաժողովի հաջորդ նիստում Մինսկում կբացվի նաև «ԱրԲե»-ի հայկական «վիզավի»-ն` հայկական արտադրանքը բելառուսական շուկայում առավել արդյունավետ ներկայացնելու համար»,- ասաց նա:
Ն. Երիցյանը կարևորեց նաև հայ-բելառուսական փոխգործակցությունը միջմարզային մակարդակով, հատկապես գործարար շրջանակների միջև: