27/09/2010 12:24
Վրաստան-Հայաստան դիմակայություն` Խանտի Մանսիյսկում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 6-րդ տուրի շրջանակներում այսօր կմրցակցի Վրաստանի ընտրանու հետ: Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա կխաղա Բահադուր Ջոբավայի հետ: Վլադիմիր Հակոբյանը կհանդիպի Մերաբ Գագունաշվիլու, Գաբրիել Սարգսյանը` Լևան Պանցուլայայի, իսկ Արման Փաշիկյանը` Թամազ Գելաշվիլու հետ:
Հիշեցնենք, որ 5-րդ տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով առջևում են Հայաստանի, Հունգարիայի և Վրաստանի հավաքականները: Հունգարացիները, իրենց հերթին, այսօր կմրցակցեն ուկրաինացիների հետ: