27/09/2010 11:35
Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են
«Ի տարբերություն նախորդ շաբաթների անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են», - ասված է ԼՂՀ ՊԲ օպերատիվ ամփոփագրում:
Համաձայն աղբյուրի` սեպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:
Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում նշված խախտումներին ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան: