27/09/2010 11:32
Վրաստանի ԱԱՇ-ն ԵՄ երկրների հետ կազմել է 1.058 մլրդ դոլար
2010- ի հունվարից մինչև օգոստոս Վրաստանի արտաքին առևտրային շրջանառությունը Եվրամիության երկրների հետ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 1.058 մլրդ դոլար է կազմել:
Ինչպես հաղորդում է«Գազետա.ռու-ն», վկայակոչելով «Գրուզիա-օնլայնին», այս ցուցանիշը 10 տոկոսով գերազանցում է 2009-ին գրանցվածը: Վրաստանի արտահանման ցուցանիշը Եվրամիության երկրներ կազմել է 177 մլն դոլար, իսկ ներմուծումը` 881 մլն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արտահանումն ավելացել է 20 տոկոսով, իսկ ներմուծումը` 8: