27/09/2010 13:55
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը կմեկնի Վրաստան
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը սեպտեմբերի 30-ին պաշտոնական այցով կժամանի Թբիլիսի:
Ինչպես հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն, այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի ղեկավարը կհանդիպի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, խորհրդարանի նախագահ Դավիդ Բաքրաձեի, վարչապետ Նիկա Գիլաուրիի, ինչպես նաև ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:
«Գրուզիա-օնլայնի» փոխանցմամբ` Թբիլիսի կատարած այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը ներկա կգտնվի Վրաստանում ՆԱՏՕ-ի դաշնային գրասենյակի բացման արարողությանը: