27/09/2010 11:14
Օջալանը հրամայել է ՔԲԿ գրոհայինններին հեռանալ Թուրքիայից
Քուրդիստանի բանվորական կուսակցության գրոհայինները լքում են Թուրքիան, հայտնում է Թրենդը` մեջբերելով թուրքական «Թարաֆ» թերթը»:
Ըստ աղբյուրի, Իմրալի կղզում ցմահ բանտարկության մեջ գտնվող կազմակերպության առաջնորդ Աբդուլլա Օջալանն իր գրոհայիններին հրաման է արձակել հեռանալ այն տարածքներից, որտեղ մեծ է թուրքական զորքերի հետ բախման հնարավորությունը:
Մեկնաբանելով այդ հրամանը` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կիրակի հայտարարել է, թե իր երկիրը չի թողնի իր տարածքում որևէ ահաբեկչական խմբավորմանը գործունեություն ծավալել:
«Եթե նրանք հասկացել են, լավ է»,- ասել է նա: