28/09/2010 11:14
Չավեսը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է այս կիրակի կայացած Ազգային ասամբլեայի (Aysor` Վենեսուելայի խորհրդարան) ընտրությունների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ նովոստին` վկայակոչելով Ռոյթեր գործակալությանը:
Չավեսը, ելույթ ունենալով մամլո ասուլիսում, ասել է, որ համաձայն ընտրողների քվեների հաշվարկների վերջնական տվյալների, իշխող` Վենեսուելայի Միասնական սոցիալիստական կուսակցությունը, որը ղեկավարում է նախագահը, խորհրդարանում ստացել է 165 տեղերրից 98-ը: Ընդդիմադիր կոալիցիոն Դեմոկրատական միասնական ճակատ կուսակցությունը` 65 տեղ: Երկու տեղ բաժին է հասել ձախ քաղաքական «Հայրենիք բոլորի համար» միությանը:
Չավեսը նաև հերքել է ավելի վաղ ընդդիմության հրապարակած տվյալները, թե կոալիցիան ստացել է ընտրական տեղամաս ներկայացած բնակչության 66 տոկոսի ավելի քան կեսի ձայները, որը կազմում է ընդհանուր թվի 52 տոկոսը:
Վենեսուելայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս չի հրապարակել ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալները: