28/09/2010 10:57
Փարանջան կարող է արգելվել` այժմ էլ Իտալիայում
Իտալիայի իշխող կուսակցությունը` PDL-ը, խորհրդարանի վերին պալատ օրենքի նախագիծ է ներկայացրել, որը ենթադրում է արգելել հասարակական վայրերում փարանջա կրելը: Այս մասին հայտնում է ՌԲԿ.ռու-ն:
Համաձայն կուսակցության ներկայացուցիչ Սիմոնա Վիկարիի, նախագծի հեղինակները դեմ չեն ինտեգրման գործընթացին, սակայն կարծում են, որ այլ երկրում ապրել ցանկացողները պետք է հարգեն այդ երկրի օրենքները և կանոնները:
Ըստ օրենքի նախագծի` դեմքն ամբողջովին ծածկող մահմեդական այդ հագուստը կրողների նկատմամբ պետք է նախատեսվի տուգանք` 2 հազար եվրոյի չափով:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Ֆրանսիայի Սենատը որոշում ընդունեց` հասարակական վայրերում փարանջա կրելն արգելելու մասին: Օրենքը ուժի մեջ կմտնի վեց ամսից, եթե չվիճարկվի Սահմանադրական դատարանում: