28/09/2010 10:07
Ժիրինովսկին համամիտ է Լուժկովին պաշտոնանկ անելու որոշմանը
Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ղեկավար, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ լիովին համամիտ է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի որոշմանը` պաշտոնանկ անել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին:
Ինչպես հայտնել է Ինտերֆաքս գործակալությանը Չելյաբինսկում աշխատանքային այցով գտնվող Ժիրինովսկին, իր ղեկավարած կուսակցությունը ստարաում է ՌԴ նախագահի այս որոշումը: