28/09/2010 11:44
Կիմ Չեն Իրը վերընտրվել է
Փհենյանում սեպտեմբերի 28-ին բացվել է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի 1980թ.-ից հետո առաջին նիստը: Ինչպես հաղորդում է Ֆրանս-պրեսս գործակալությունը, Քաղբյուրոյի անդամները վերընտրել են Կիմ Չեն Իրին կուսակցության գլխավոր քարտուղար:
Կորեական հեռուստաընկերության եթերում հաղորդվել է, որ Աշխատանքային կուսակցության պատգամավորների նստաշրջանի ընթացքում հնչել է կարևոր հայտարարություն: Ավելի վաղ փորձագետները ենթադրություններ էին անում, որ նստաշրջանի ընթացքում Կիմ Չեն Իրը իր կրտսեր որդուն` Կիմ Չեն Ունային կհայտարարի իր հետնորդը: Սակայն Փհենյանի պաշտոնական դեմքը, հերքել է իշխանության գալու որդու հնարավորությունները:
Կիմ Չեն Իրը Աշխատանքային կուսակցությունը ղեկավարել է 1994թ.-ից: Նա հյուսիսկորեական երկրի առաջնորդ է դարձել հոր` Կիմ Իր Սենի մահվանից հետո: Վերջին տարիների ԶԼՄ-ներում բազմաթիվ անգամ հաղորդվել է նրա վատ առողջության մասին, սական Փհենյանը հերքել է այդ լուրերը և դրանք անվանել «արևմտյան պրոպագանդա»: