28/09/2010 17:05
Լևոն Արոնյանն էլ բավարարվեց ոչ-ոքիով
Խանտի Մանսիյսկում կազմակերպված համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը միավորը կիսեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Մինչ այդ ոչ-ոքի արդյունքով էր ավարտվել նաև Գաբրիել Սարգսյան-Ռաուֆ Մամեդով պարտիան: Այսպիսով` թիմերն այժմ իրենց ակտիվում մեկական միավոր ունեն:
Հիշեցնենք, որ մեր ընտրանին 6-րդ տուրի արդյունքներով Վրաստանի ու Ուկրաինայի հավաքականների հետ 11-ական միավորով բաժանում է 1-3-րդ հորիզոնականները: Ադրբեջանցիները մեկ միավոր պակաս են վաստակել:
Լևոն Արոնյան-Շահրիյար Մամեդյարով 0,5:0,5
1. d4 Nf6 2. c4 g6 3. Nc3 d5 4. cxd5 Nxd5 5. e4 Nxc3 6. bxc3 Bg7 7. Be3 c5 8. Rc1 Qa5 9. Qd2 cxd4 10. cxd4 Qxd2+ 11. Kxd2 O-O 12. Bd3 Rd8 13. Ne2 Nc6 14. Rc4 f5 15. exf5 Bxf5 16. Bxf5 gxf5 17. Rb1 Rd7 18. Ke1 Rad8 19. Kf1 Kf7 20. Rc5 e6 21. g3 Ne7 22. Rbc1 Nd5 23. Ng1 Rd6 24. Nf3 Ra6 25. R1c2 h6 26. Kg2 Ra4 27. h4 Ke8 28. h5 Bf8 29. Rb5 Rb4 30. Rxb4 Nxb4 31. Rc7 Rd7 32. Rc8+ Rd8 1/2-1/2: