29/09/2010 15:55
Ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են
Զվարթնոց միջազգային օդանավակայանում ազատ առևտրի գոտի բացելու մասին բանակցություններն այժմ ընթացքի մեջ են, այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը։
«Էդուարդո Էռնեկյանի հետ օդանավակայանում ազատ առևտրի գոտի բացելու մասին բանակցություններն այժմ ընթացքի մեջ են: Փորձելու ենք հաջորդ տարվա ընթացքում ներդրումներ անել, և պետությունը այդ լոգիստիկ համակարգի վրա ծրագիր է պատրաստում», - ասաց նա։
Նշենք, որ Զվարթնոց օդանավակայանում լոգիստիկ կենտրոնի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2011 թվականը: Այն իրենից կներկայացնի մրգերի, բանջարեղենի և ոսկերչական իրերի ազատ տնտեսական գոտի: