29/09/2010 10:27
Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը Լեհաստանի թիմն է
Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 8-րդ տուրի շրջանակներում Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր կմրցի Լեհաստանի ընտրանու հետ: Նախորդ տուրում Ադրբեջանի թիմից կրած պարտությունից հետո մեր շախմատիստներին միայն հաղթանակ է անհրաժեշտ` կրկին առաջատարների խումբ վերադառնալու համար:
Ռուսաստանի առաջին ընտրանին այսօր կխաղա Ուկրաինայի թիմի հետ: Հունգարացիները կհանդիպեն ադրբեջանցիների, վրացիները` բելոռուսների, ամերիկացիները` չինացիների, ֆրանսիացիները` Ռուսաստանի երկրորդ հավաքականի հետ: