29/09/2010 10:31
Հայաստանի կանանց ընտրանին կխաղա Իսրայելի հավաքականի հետ
Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն Իսրայելի ազգային թիմն է: Երեկ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լիլիթ Մկրտչյանի կրած պարտությունը պատճառ դարձավ, որպեսզի հայ շախմատիստուհիները ԱՄՆ-ի թիմին զիջեն 1,5:2,5 հաշվով:
Այսօր Ռուսաստանի առաջին հավաքականը կմրցի Հնդկաստանի ընտրանու հետ: Սերբերը կհանդիպեն վրացուհիների, հունգարուհիները` բուլղարուհիների, Ռուսաստանի երկրորդ ընտրանին` ամերիկուհիների հետ: