29/09/2010 11:32
ԱՊՀ վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի նստաշրջանը` Երևանում
Այսօր` սեպտեմբերի 29-ին, Երևանում պաշտոնապես բացվել է ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի X նստաշրջանը:
Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են EUROSAI նախագահ, Լեհաստանի բարձրագույն վերահսկողական մարմնի նախագահ Յացեկ Յեզերսկին, Ռուսաստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովիայի, Ուկրաինայի, Լատվիայի, Էստոնիայի, Լիտվիայի համապատասխան կառույցների ղեկավարները:
Նիստի ընթացքում կներկայացվեն ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի գործունեության արդյունքները IX և X գագաթնաժողովների միջև ընկած ժամանակահատվածում, կընդունվի ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի կանոնադրությունը նոր խմբագրությամբ, կստորագրվեն մի շարք համաձայնագրեր բարձրագույն ֆինանսական վերահսկողական մարմինների կողմից համատեղ վերահսկողական միջոցառումների անցկացման վերաբերյալ:
Նիստի մասնակիցները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: