29/09/2010 11:04
Վրաստանի վարչապետը կհանդիպի Էրդողանի հետ
Այսօր Թուրքիայում մեկնարկում է Սևծովյան ատլանտիկ խորհրդի տնտեսական և էներգետիկ գագաթնաժողովը, որին մասնակցելոու նպատակով Թուրքիա կժամանի Վրաստանի կառավարության պատվիրակությունը` վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ:
Ինչպես հայտնմում է «Գրուզիա-օնլայնը», վկայակոչելով Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը, այցի շրջանակներում վրաստանյան պատվիրակությունը հանդիպում կունենա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:
Սպասվում է նաև հանդիպում վրացի և թուրք գործարարների միջև, որտեղ կքննարկվեն երկու երկրների միջև առևտրային և տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: