29/09/2010 15:06
«Գրանդ Քենդի». Աշխատատեղերի ավելացմանը խանգարում են ներմուծողները
Հայաստանի հրուշակեղենի շուկայում տեղական արտադրողների միջև մրցակցույթունն առողջ է, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Գրանդ Քենդի» ՍՊԸ սեփականատեր, ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը, նշելով, որ հայկական շուկայում այդ ոլորտում որևէ խնդիր այսօրվա դրությամբ չկա:
Ըստ բանախոսի, վերջին մեկ տարվա ընթացքում լուծվել է նաև կոնֆետների և մի քանի այլ արտադրատեսակների անվանումների հետ կապված խնդիրը:
«Ներքին շուկայում ամեն ինչ արդար է, պարզ է, մրզակցությունը` առողջ: Խնդիրը միայն ներմուծողների հետ է` ինչքան ներմուծում են, այդքան քիչ է մեր երկրում աշխատատեղ ստեղծվում: Մեր նպատակն է, որ մենք, ինչպես նաև այլ տեղական արտադրողները, շատացնենք մեր արտադրանքը, որպեսզի ներմուծումը պակասի և աշխատատեղերն ավելանան»,- ասաց Կարեն Վարդանյանը: