29/09/2010 09:52
Իրանցի բլոգերը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման
Իրանի իշխանությունները դատապարտել են բլոգեր Խոսեյն Դերախշանին 19 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում է «հակապետական ակտիվ գործունեության» մեջ: Այս մասին հաղորդում է Բի-բի-սի-ն:
Դերախշանը Իարնի և Կանադայի քաղաքացի է, ով ձերբակալվել է 2008 թվականին` Իրան ժամանելուն պես: Ձերբակալության հիմք են հանդիսացել փաստաթղերը, որոնք բլոգերին են փոխանցվել Ֆրանսիայում Իրանի դեսպանատանը:
Մեղադրականում նշված է, որ բլոգերը «իրանական ռեժիմի դեմ պրոպագանդա էր վարում» և «համագործակցում էր թշնամական պետությունների հետ»: