29/09/2010 13:39
ԼՂ շուրջ իրականությունը` նաև Գերմանիայի թուրքերի համար
«Լուծումներ Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար. Ինքնորոշում և ճանաչում» գքրի այսօր կայացած շնորհանդեսի ժամանակ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը, կարևորելով Գերմանիայի նման երկրում Արցախի հիմնախնդրին նվիրված գրքի տպագությունը, նշեց նաև, որ գրքի տպագրությունը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ Գերմանայում կա ստվար թուրքական համայնք, «որը կարող է առաջին ձեռքից ստանալ օբյեկտիվ ինֆորմացիա, որը հենվում է փաստերի վրա, ոչ թե` կողմնակալ կարծիքների»:
Ի թիվս գերմանացի և ավստրիացի հեղինակների հոդվածների, գրքում ներառված է նաև Ա. Մանասյանի հոդվածը, որտեղ, ըստ հեղինակի, բերված են մի շարք անվիճելի փաստեր և եզրակացություններ:
«Գլխավոր եզրակացությունն այն է, որ ադրբեջանական կողմը չունի իրավական, քաղաքական և պատմական որևէ փաստարկ, որը հիմք կարող էր դառնալ Լեռնային Ղարաբաղին հավակնելու համար»,- շեշտեց քաղաքագետը և հավելեց, որ վերջին շրջանում ԼՂ հիմնախնդիր շուրջ տարվող բանավեճերի առանցքում հայտնվել է ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության հարցը:
«Երբևիցե որևէ մի լեգիտիմ իրավական ակտով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կայացված, որովհետև դա պետք է կայանար ինքորոշման ակտով, սակայն ինքնորոշման ակտ չի եղել: Այնպես որ տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառումը Ադրբեջանական հանրապետության նկատմամբ ուղղակի իրավաբանորեն անիմաստ է»,- ընդգծեց քաղաքագետը: