29/09/2010 11:12
Կիմ Չեն Ինն ընդգրկվել է իշխող կուսակցության Կենտկոմում
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի որդին և նրա առավել հավանական ժառանգորդ Կիմ Չեն Ինն ընդգրկվել է իշխող Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմում և նշանակվել է Կենտրոնական ռազմական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ:
Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին` հղելով Ռոյթերին, Կիմ Չեն Ինի նշանակումը հետևել է նախօրեին իրեն հոր կողմից գեներալի կոչումի շնորհմանը, ընդ որում դա տեղի է ունեցել 44 տարվա ընդմիջմանը հետևած Կորեայի աշխատանքային կուսակցության առաջին ժողովի ժամանակ:
Կիմ Չեն Իրի քույր Կիմ Գյոն Հին և նրա ամուսին Չան Սոն Տխեքը, որոնց հարավկորեական մամուլը կոչել է երիտասարդ գեներալ Կիմ Չեն Ինի «ռեգենտներ», ևս իշխող կուսակցության քաղխորհրդի անդամներ են դարձել: