29/09/2010 14:44
ՀՀ նախագահն այցելեց «Գրանդ Քենդի» արտադրամասերը
«Գրանդ Քենդի» ընկերության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց ընկերության արտադրամասերը, ծանոթացավ կատարված աշխատանքներին, արտադրությանը և հետագա ներդրումային ծրագրերին:
Մասնավորապես, երկրի ղեկավարը ծանոթացավ կոնֆետի, պաղպաղակի, սուրճի, քաղցրավենիքի արտադրամասերի աշխատանքների հետ, ինչպես նաև այցելեց այս տարի բացված թխվածքաբլիթի արտադրամասը:
Ինչպես լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց «Գրանտ Քենդի» ՍՊԸ սեփականատեր Կարեն Վարդանյանը, 10 տարվա ընթացքում կազմակերպության աշխատողների թիվը հասել է երկու հազարի, կատարվել է 11 միլիարդ 534 միլիոն դրամի ներդրում: Ըստ ընկերության սեփականատերի` 10 տարվա ընթացքում պետբյուջե է վճարվել 12 մլրդ 131 մլն դրամ: