29/09/2010 10:48
Հորդառատ անձրևները հեղեղել են Գերմանիան և Լեհաստանը
Գերմանիայում մի քանի օր տևած հորդառատ անձրևից հետո հեղեղվել են դաշնային հողեր Բրենդենբուրգն և Սաքսոնիան, որտեղ հայտարարված է արտակարգ դրություն:
Ինչպես հաղորդում է «Ռոսսիա 24-ը», ջրի տակ են անցել բազմաթիվ փողոցներ և շենքերի առաջին հարկեր, իսկ ավտոմոբիլային երթևեկությունը կաթվածահար վիճակում է:
Լեհաստանում ևս իրավիճակը վատ է: Այստեղ այս տարի արդեն երկրորդ անգամ հեղեղների արդյունքում հարվածի տակ են հայտնվում արևմտյան տարածքները: Օդեր գետը վարարել է, որի ջրերը տարածվել են փողոցներով: Իսկ մարդիկ իրենց տները պաշտպանում են ավազե պարկերով: Ըստ աղբյուրի, եղանակային կանխատեսումները մխիթարող չեն, քանի որ առաջիկա ժամերին սպասվում է քամու ուժգնացում և նոր տեղումներ: