29/09/2010 12:32
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Հանրային խորհրդի անդամին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վլադիմիր Մովսեսյանին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության, էկոլոգիայի, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման հետ կապված հարցեր:
Արցախի ղեկավարն ընդգծել է վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը` հավելելով, որ այն կնպաստի երկու հայկական պետությունների զարգացմանն ու զորացմանը: