30/09/2010 13:07
Շախմատային Օլիմպիադա. Այսօր` Հայաստան-Ռուսաստան-1
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Խանտի Մանսիյսկում շարունակվող համաշխարհային շախմատային Օլիմպիադայի 9-րդ տուրի շրջանակներում այսօր կմրցակցի Ռուսաստանի առաջին թիմի հետ: Լևոն Արոնյանը կխաղա Վլադիմիր Կրամնիկի, Վլադիմիր Հակոբյանը` Ալեքսանդր Գրիշչուկի, Գաբրիել Սարգսյանը` Պյոտր Սվիդլերի, իսկ Արման Փաշիկյանը` Սերգեյ Կարյակինի հետ:
Ադրբեջանցիները, իրենց հերթին, կմրցակցեն ուկրաինացիների, վրացիները` ֆրանսիացիների, իսրայելցիները` հունգարացիների հետ: