30/09/2010 13:55
ՀՀ և ԼՂՀ զինված ուժերն ի վիճակի են պատասխան տալ Ադրբեջանին
Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաբազայի ժամկետի երկարաձգման վերաբերյալ կնքված համաձայնագիրը նոր որակի հասցրեց հայ-ռուսական հարաբերությունները: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:
Նրա խոսքով, ստորագրված արձանագրությունները երկուստեք փոխշահավետ են. «Ռուսաստանը ստացավ Հարավային Կովկասում երկարաժամկետ իր ներկայությունն ապահովելու հնարավորություն, իսկ Հայաստանը` երկարաժամկետ անվտանգության երաշխիք»:
Արձանագրությամբ, ըստ Մելիքյանի, ընդլայնվեց Ռուսաստանի պատասխանատվությունը Հայաստանի անվտանգության հարցում, այսինքն, Ռուսատանը բոլոր հնարավոր միջոցներով կապահովի Հայաստանի անվտանգությունը:
«Ես համոզված եմ, որ եթե նույնիսկ ԼՂՀ-ն տվյալ արձանագրության մաս չի կազմում, ապա դա չի նշանակում, որ այս պայամանագրով նրա անվտանգությունն ապահովված չէ: Ռուսական զինմթերքն ու զորքն ապահովում են Հայասատանի անվտանգությունը Հայասատանի ամբողջ պետական սահմանով, իսկ ես վստահ եմ, որ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Ադրբեջանի զիված ուժերի ցանկացած ռազմական գործողության»,- ընդգծեց Գագիկ Մելիքյանը: