30/09/2010 14:01
Գարնանը կարտոֆիլը կթանկանա
Գարնանը կարտոֆիլի գները կհասնեն մեկ կգ-ի դիմաց 300-400 դրամի: Աշնանը կարտոֆիլի գները կնվազեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կանխատեսումներ արեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, բանկչությանը հորդորելով աշնանը սովորույթի համաձյան գնել մեկ-երկու պարկ կարտոֆիլ` ապահովության համար:
«Գարնանը մենք սերմացու էլ չենք ունենա, մանր կարտոֆիլն էլ կվաճառվի»,- ընդգծեց բանախոսը նաև փաստեց, որ գարնանը կունենանք կարտոֆիլի տնկանյութի խիստ կարիք:
Հ. Բերբերյանի խոսքով` այս տարի կարտոֆիլի բերքը գնահատվում է մոտ 500 հազար տոննա: Հայաստանի կարտոֆիլի պահանջարկը 400 հազար տոննա է, սակայն Հայաստանի ագրարագյուղացիական միավորման հաշվարկներով` սպասվում է 300-320 հազրա տոննա կարտոֆիլի բերք:
Ըստ Հրաչ բերբերյանի` կարտոֆիլի ցանքատարածությունները պակասել են: Անցյալ տարվա համեմատ հողերի շուրջ 30 տոկոսը չեն օգտագործել:
«Եթե մենք մեկ-երկու տարի առաջ այս ոլորտում ճիշտ քաղաքականություն տանեինք, այսօր այս վիճակում չէինք լինի»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը: