30/09/2010 11:59
Թուրքիան Ախլցխայում էներգետիկ ծրագիր կիրականացնի
Թուրքիայի և Վրաստանի էներգետիկայի նախարարներ Թեներ Յըլդըզն ու Ալեքսանդր Խեթագուրին նախօրեին Ստամբուլում ստորագրել են էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», ըստ պայմանավորվածության` ձմռան ամիսներին Թուրքիան էլեկտրաէներգիա կմատակարարի Վրաստանին, իսկ ամռան ամիսներին հակառակը` Վրաստանը Թուրքիային:
Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է Թուրքիայի մասնակցությամբ Ախլցխայում նոր էլեկտրահաղորդման գծի կառուցում: Շինարարական աշխատանքները կիրականացվեն 2011-ին` ԷԳ-400-ի շինարարության ավարտից հետո:
«Այդ էլեկտրահաղորդման գծերի շնորհիվ Վրաստանը մտադիր է արտահանել ինչպես սեփական էլեկտրաէներգիայի ավելցուկը, այդպես էլ Ադրբեջանի և Հայաստանի», - նշում է աղբյուրը: