30/09/2010 10:28
ԱՄՆ-ն պատժում է Իրանի բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաններին
Նախագահ Բարաք Օբամայի որոշման համաձայն ԱՄՆ-ն Իրանի մի շարք պաշտոնյաների հանդեպ կիրառելու են պատժամիջոցներ` «մարդու իրավունքների հետևողական և լուրջ խախտումների համար»:
BBC -ի հաղորդման համաձայն, 8 մարդուց բաղկացած ցուցակում, որոնց ուղղված են այդ մեղադրանքները, ընդգրկված են նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարը, նախկին ներքին գործերի նախարարը և գլխավոր դատախազը:
Բոլորին կասկածում են սպանություններ կազմակերպելու, ինչպես նաև 2009թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հակակառավարական ցույցերի մասնակիցներին ծեծի ենթարկելու կազմակերպման մեջ: